Թուրքիայի և Իրանի դեսպանները քննարկել են Ղարաբաղի հարցը

14:40   26 Նոյեմբեր 2020    362

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալին:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպան Մուսավին գրարում է տարածել «Twitter»-ի իր էջում:

«Այսօր ես հանդիպեցի իմ ընկերոջ ու եղբոր ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի հետ: Մենք ունեցանք ջերմ և արդյունավետ հանդիպում: Մենք մտքեր փոխանակեցինք երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների և Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ», - գրել է իրանցի դիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները