Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

17:25   26 Նոյեմբեր 2020    556

2020 թ. Նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆերհան Ալ Սաուդի միջև:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծել 2020 թ. նոյեմբերի 9-ին լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման կարևորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանք նշել են համատեղ հայտարարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն և զարգացում ապահովելու տեսանկյունից:

Նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները