Տեղական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում եւ զարգացնում է ռազմական օդանավակայանն Էրբիլում: Նրա խոսքով` ԱՄՆ ուժերն ընդլայնում են Ալ-Հարիր ռազմաբազան` նոր հրթիռային համակարգեր եւ ուսումնական պլատֆորմներ մշակելով: Այս քայլերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները մտադիր են ավելի երկար մնալ Իրաքյան Քրդստանում:
Աղբյուրը պնդում է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Ալ-Հարիր ռազմաբազան Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հենակետերից մեկը դարձնել, իսկ նոր նախագծերը նպատակ ունեն ընդլայնել օդանավակայանը` ավելի շատ կործանիչներ տեղակայելու համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ