Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայողի դին

18:21   26 Նոյեմբեր 2020    656

Հայաստանի քննչական կոմտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շիրակի մարզում հայտնաբերված 36-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մահվան փաստով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, ժամ 15;25-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահագանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կազաչի-Պոստ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ նախասրահում հայտնաբերել են 36-ամյա Անտոն Պիսոկի դին:

Տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ա. Պիսոկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները