Զիդան. Ահռելի կորուստ էր ողջ աշխարհի համար

18:52   26 Նոյեմբեր 2020    326

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մահվան մասին:

«Դա մեծ կորուստ է ֆուտբոլային աշխարհի և ընդհանուր ողջ աշխարհի համար: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են 1986-ի աշխարհի առաջնության հուշերը, ես 14 տարեկան էր: Մարադոնան բացառիկ էր:

Իմ կուռքը Էնցո Ֆրանչեսկոլին էր, բայց Մարադոնան մի խաղացող էր, որին բոլորս սիրում էինք: Նա հիանալի էր: Ինձ բախտ է վիճակվել Մարադոնային ասել, որ ես նրան փայլուն խաղացող եմ համարում:

Շատ եմ ցավում, հատկապես նրա ընտանիքի համար: Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ զգացածս: Բոլորս շատ վշտացած ենք»,- ասել է Զիդանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները