Այսպիսով, ըստ նրա, երկրում կխթանվի մայրենի լեզվի ուսուցումը: Այս մասին հայտնում են ղրղզական լրատվամիջոցները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Սա գուցե հնչում է արմատական, բայց իմ առաջարկությունն այն է, որ պետական լեզվի կարգավիճակ ունենա միայն ղրղզերենը: Մյուս բոլոր լեզուները մեր երկրում մենք կզարգացնենք, այլ օրենքների շրջանակներում»,- ասել է Տորալիևը:
Նա նշել է, որ վերջին տարիներին երիտասարդությունը դադարել է խոսել մայրենի լեզվով և նոր օրինագծով ղրղզերեն սովորելու «պահանջարկը» կմեծանա:
«Ինչու չեն սովորում ղրղզերեն, որովհետև դրա պահանջարկը չկա, պետք է ստեղծել այդ պահանջարկը: Միայն այդ դեպքում բոլորը կսկսեն սովորել և խոսել ղրղզերեն»,- ասել է նա:
Ռուսերենը ղրղզերենի հետ միասին Ղրղզստանի Սահմանադրությամբ համարվում է պետական լեզու:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղրղզստան