Մինչ այժմ Ֆրանսիայում, ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, շրջակա միջավայրի աղտոտումը համարվում էր վարչական իրավախախտում: Եթե առաջարկն ընդունվի, ընկերության աշխատակիցները, որոնք պատասխանատու են բնապահպանական չափանիշների պահպանման համար, դրանց չհամապատասխանելու համար կարող են բանտ նստել՝ մինչև տասը տարի ժամկետով: Բացի դրանից՝ առաջարկվում է մի քանի անգամ բարձրացնել տուգանքները իրավաբանական անձանց համար՝ թափոնների ապօրինի արտանետման, անսարք ֆիլտրերի և այլնի համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նախատեսվում է, որ տույժի չափը տասնապատիկ կգերազանցի այն օգուտները, որը ընկերությունը կարող էր ստանալ` անտեսելով բնապահպանական պահանջները:
Այս փոփոխությունները մաս են կազմում այսպես կոչված «էկոցիդի մասին» օրենքների փաթեթի («էկոլոգիա» և «ինքնասպանություն» բառերից): Այն զարգացնելու համար ֆրանսիական իշխանությունները հրավիրել են բնապահպաններին, կլիմայագետներին և պարզապես ակտիվ բնակիչներին, ովքեր գրեթե 150 առաջարկ են ներկայացրել՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և բնության բեռը ընդհանուր առմամբ նվազեցնելու վերաբերյալ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա