Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը

20:38   26 Նոյեմբեր 2020    195

Սպիտակ ծովում հաջողությամբ անցկացվել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի փորձնական արձակումը, որ 450 կմ անցնելով՝ խոցել է Բարենցի ծովում թիրախը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«22350 նախագծի «Խորհրդային միության նավատորմի ծովակալ Գորշկով» գլխավոր ֆրեգատը Սպիտակ ծովի ջրատարածքից կատարել է «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռով հերթական կրակոցը բարդ թիրախային դիրքի վրա, որը գտնվել է Բարենցի ծովի ջրատարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ըստ օբյեկտիվ վերահսկման տվյալների՝ «Ցիրկոն» հիպերձայնային հականավային հրթիռը հաջողությամբ խոցել է 450 կմ հեռավորությամբ գտնվող ծովային թիրախը։ Հրթիռի թռիչքի արագությունը կազմել է 8 Մախից ավելի։ Կրակոցների արձակման շրջանի փակումն ապահովել են Բարենցի ծովում գործող Հյուսիսային նավատորմի ուժերը, այդ թվում՝ «Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավը եւ «Նավատորմի ծովակալ Կասատոնով» ֆրեգատը։

«Խորհրդային միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատի կողմից «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռով կրակոցն առաջին անգամ կատարվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները