Ինչպես հաղորդում է Sputnik-ը, այս մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունում: Դեվիդ Թրիմբլը, ով Նոբելյան մրցանակ է ստացել 1998 թ., Իռլանդիայում խաղաղության համաձայնագրում իր ունեցած դերի համար, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանին առաջադրել է 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրում կարևոր դերակատարներ լինելու համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հայտարարության մեջ նշված է. «Նոբելյան մրցանակի կոմիտեի կանոնների համաձայն՝ լորդ Թրիմբլի՝ վարչապետ Նեթանյահուին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր առաջադրելու մասին որոշումը կհանգեցնի այս հարցի քննարկմանը հանձնաժողովում»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իսրայել