Վուչիչ. Սերբիան մոտենում է կորոնավիրուսի համավարակի զարգացման աղետալի սցենարի

08:23   27 Նոյեմբեր 2020    230

Կորոնավիրուսի զոհերի ամենամեծ թիվն է հինգշաբթի օրը գրանցվել Սերբիայում, երկիրը մոտենում է աղետալի սցենարի: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա Սերբիայի համար այսօր ամենածանր օրն է, բայց հաջորդ մի քանի օրերը, հավանաբար, ավելի ծանր կլինեն: Առավոտյան մենք ունեցանք 47 մահ (կորոնավիրուսի հետեւանքով), ինչը ամենաբարձր թիվն է համաճարակի սկզբից: Մեզ համար ահավոր ծանր է իրավիճակը հիվանդանոցներում, քանի որ եթե օրական 10 հազար մարդու պետք է հետազոտել, որից հազարը պետք է հոսպիտալացվի, եւ դու չունես մեկ ազատ մահճակալ, ապա ամեն ինչ պարզ է, պարզ է, թե ինչ իրավիճակում ենք գտնվում:... Եթե մենք պատասխանատվություն չկրենք, մենք իսկապես աղետալի սցենարի կմոտենանք»,- ասել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սերբիայի ղեկավարը հիշեցրել է, որ երկիրը բանակցություններ է վարում պատվաստանյութի մատակարարման շուրջ, բայց մինչ այժմ Սերբիայում պատվաստանյութ չկա: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը պատվաստանյութ գնելու շուրջ բանակցում է COVAX մեխանիզմի շրջանակներում, ինչպես նաեւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Բրիտանիայի հետ:

Չորեքշաբթի երկրում գրանցվել է մեկ օրում վարակի ռեկորդային թվով դեպք: Ըստ երկրի առողջապահության նախարարության, նշված ժամանակահատվածում վարակվել է 7 579 մարդ, իսկ համաճարակի սկզբից մահացել է 1315 մարդ: Միեւնույն ժամանակ, ըստ բժիշկների, երկրում վարակվածների իրական թիվը կարող է առնվազն 10 անգամ ավելի լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները