COVID-19-ով հիվանդացած մարդկանց ատամները սկսել են թափվել

08:58   27 Նոյեմբեր 2020    239

Կորոնավիրուսով հիվանդացած որոշ մարդիկ հայտնել են, որ իրենց ատամները սկսել է թափվել:

Մասնավորապես, այս մասին հայտնել է ամերիկուհի Ֆարա Հեմիլին: Նրա ատամն ընկել է հենց ուտելիս: Նա ոչ մի ցավ չի զգացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ New-York Times-ի, Հեմիլին տառապել է COVID-19-ի ծանր ձևով: Ապաքինվելուց հետո օրգանիզմը մեծ դժվարությամբ է վերականգնվել: Կինը մտել է կորոնավիրուսով հիվանդացածների առցանց աջակցության խումբ, որտեղ նմանատիպ ախտանիշներով հիվանդներ են եղել: Ոմանց մոտ լնդերի գերզգայունություն է նկատվել, մյուսնեևի մոտ՝ էմալի փխրունություն:

Մասնագետների կարծիքով, կորոնավիրուսը դժվար թե ատամների հետ կապված խնդիրներ առաջացներ: Այնուամենայնիվ, դրանք կարող էին խորանալ COVID-19-ի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները