«AstraZeneca»-ի բաժնետոմսերն այս շաբաթ նվազել են մոտ 6%-ով այն բանից հետո, երբ հարցեր են բարձրացվել կորոնավիրուսի դեմ նրա հավանական պատվաստանյութի վերաբերյալ, որի արդյունավետությունն, ըստ ընկերության գնահատման, 70% է:
Սպիտակ տան «Գերձայնային արագություն» գործողության գլխավոր գիտական խորհրդատու, դոկտոր Մոնսեֆ Սլաուին եւ այլ ամերիկացի փորձագետներ մտահոգություն են հայտնել տարիքային խմբի թեստի անցկացման վերաբերյալ՝ ասելով, որ արդյունավետության 90%-ը նկատվել է միայն ամենացածր ռիսկի խմբում, որին մասնակցել է մինչեւ 55 տարեկան 2741 մարդ: Խումբը, որի արդյունքները 62% արդյունավետություն են ցույց տվել, կազմում է 8895 մարդ:
«AstraZeneca»-ն առարկել է քննադատությանը՝ ասելով, որ երկուշաբթի օրը հրապարակված տվյալները միայն միջանկյալ արդյունքներ են, եւ որ ավելի շատ տվյալներ կլինեն:
«Հետազոտությունն իրականացվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Անվտանգության մոնիթորինգի հանձնաժողովը վերահսկում է ուսումնասիրությունները` անվտանգության ու որակի ապահովման նպատակով: Կոմիտեն գտել է, որ վերլուծությունը համապատասխանում է առաջնային վերջնակետին, որը ցույց է տալիս COVID-19-ի դեմ պաշտպանություն, որը տեղի է ունենում պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց 14 կամ ավելի օր հետո»,- հինգշաբթի CNBC-ին տված հարցազրույցում ասել է «AstraZeneca»-ի ներկայացուցիչը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
AstraZeneca