Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար

09:36   27 Նոյեմբեր 2020    223

Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:

Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Ահաբեկիչների բջիջներ եւ խմբեր կան Իրաքի որոշակի շրջաններում…, եւ դա անդրադառնում է Իրաքի անվտանգության ոլորտի իրադրության վրա, բայց իրավիճակը փոխվել է ԴԱԻՇ-ի անկումից հետո: Սակայն մենք համագործակության կարիք ունենք այլ երկրների հետ հետախուզության բնագավառում, ինչպես նաեւ սպառազինության եւ պատրաստության ոլորտում… Ինչ վերաբերում է զորքերի լրիվ դուրսբերմանը, ապա մենք խոսում ենք մարտական ուժերի մասին»,-ասել է Հուսեյնը:

Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաեւ արտահայտվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձեւաչափի վերանայման օգտին:

Դրանք պատասխանն են դարձել Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի անցկացրած այն գործողությանը, որի արդյունքում լույս հունվարի 3-ի գիշերը սպանվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղավոխության պահապանների զորակազմի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին եւ Իրաքի շիա աշխարհազորայինների փոխղեկավար Աբու Մահդի ալ-Մուխանդիսը: Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքի զինվորականներին է փոխանցել մի շարք օբյեկտներ, որտեղ մինչ այդ տեղաբաշխված էին ամերիկացի զինվորականներ, այդ թվում՝ մի շարք ավիաբազաներ եւ կոալիցիայի ռազմական խորհրդականների կենտրոնակայանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ միջազգային կոալիցիայի զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն Իրաքից երեք տարվա ընթացքում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիմտոֆեր Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան զորակազմի թվաքանակն Իրաքում մինչեւ 2021 թվականի հունվարի 15-ը կկրճատվի մինչեւ 2,5 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները