Եվրոպայի ևս մեկ երկրում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 1 միլիոնը

10:46   27 Նոյեմբեր 2020    356

Գերմանիան դարձել է եվրոպական 6-րդ երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը (1 005 307)։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին են վկայում «Worldometers»-ի տվյալները։

Գերմանիան կորոնավիրուսով հիվանդացությամբ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը։

Մինչ օրս երկրում մահացել է ավելի քան 15 հազար մարդ։ Վերջին մեկ օրում երկրում ի հայտ է բերվել 21 576 նոր վարակակիր։

Վարակակիրների թվով Եվրոպայում Գերմանիայից առաջ են Ռուսատանը (2,19 մլն), Ֆրանսիան (2,18 մլն), Իսպանիան (1,64 մլն), Մեծ Բրիտանիան(1,57 մլն) և Իտալիան (1,5 մլն)։

Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով է հիվանդացել 61․3 մլն մարդ, հարուցած բարդություններից մահացել՝ 1․4 միլիոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները