Հրդեհ Հնդկաստանում՝ COVID-19 վարակակիրների հիվանդանցում․ կան զոհեր
12:17
27 Նոյեմբեր 2020
145
Հինգ մարդ է զոհվել հնդկական Գուջարաթ նահանգում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բուժհաստատությունում բռնկված հրդեհի հետևանքով։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Zee News հեռուստաալիքը։
Հրդեհը բռնկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ այդ պահին գտնվել է 11 պացիենտ։ Նրանցից 6-ին հաջողվել է փրկել։ Հիվանդանոցում գտնվող այլ հիվանդների տեղափոխել են այլ հիվանդանոցներ։
Նախնական վարկածով՝ բռնկման պատճառ կարող էր լինել կարճ միացումը։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։