Զինծառայողների հարազատները հարձակվել են Փաշինյանի ավտոշարասյան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:12
27 Նոյեմբեր 2020
491
Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են հակակառավարական ցույցերը Հայաստանում:
Անցած գիշեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, հայտնում է Hayatsk.info-ն։ Մի խումբ ցուցարարներ փորձել են կանգնեցնել Փաշինյանի մեքենան:
Ոստիկանությունը կանխել է միջադեպը: Պարզվել է, որ Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակվողները Ղարաբաղում անհետ կորած զինծառայողների հարազատներն են: