Պղինձը թանկանում է չորրորդ օրն անընդմեջ

14:04   27 Նոյեմբեր 2020    168

Ուրբաթ առավոտյան պղնձի գինն աճում է կորոնավիրուսի շուրջ մտավախությունների նվազման ֆոնին, աճը շարունակվում է չորրորդ աճուրդային նստաշրջանն անընդմեջ, վկայեւմ են աճուրդների տվյալները:

«Comex»-ում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել են 0.28 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3.3668 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հինգշաբթի օրը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 1.4 տոկոսով` կազմելով 7402.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.3 տոկոսով` մինչեւ 1976 դոլար, ցինկի արժեքը` 0.22 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 2760.5 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պղինձ  


Վերնագիրի այլ պիտակները