Դոդոնը Սանդուին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Մոլդովայում տիրող իրավիճակի համար

14:15   27 Նոյեմբեր 2020    183

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր` նոյեմբերի 27-ին, հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթած Մայա Սանդուն պետք է ստանձնի երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը հանրապետության ղեկավարի պաշտոնում իր երդմնակալությունից անմիջապես հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոր նախագահը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երդմնակալությունից անմիջապես հետո պետք է պատասխանատվություն ստանձնի երկրում տիրող իրավիճակի համար ... ցույց տվեք մարդկանց, թե ինչպես եք ուզում իրավիճակը դեպի լավը փոխել: Բայց մի փորձեք ստիպել կառավարությանը հեռանալ, քանի որ պատասխանատու կաբինետը չի կարող տապալել երկիրը, գցել այն քաոսի մեջ »,-ասել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակված տեսաուղերձում:

Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել իշխանության ճշգրիտ փոխանցումը: Դոդոնը ընդգծել է, որ ինքը չի խանգարի նոր նախագահին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել:

Նոյեմբերի 15-ին Մոլդովայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար էին ընտրում առաջիկա չորս տարիների համար: Ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուներն էին նախկին վարչապետ Մայա Սանդուն և նախագահ Դոդոնը, որը հավակնում է երկրորդ ժամկետի: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ նախագահական ընտրություններում Սանդուն հաղթել է ձայների 57,75% -ով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25% -ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոդոն  


Վերնագիրի այլ պիտակները