Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մոտեցել Է 61 միլիոնի

14:20   27 Նոյեմբեր 2020    183

Աշխարհում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը համավարակի սկզբից ի վեր Երեւանի ժամանակով նոյեմբերի 27-ի առավոտվա ժամը 09:00-ի դրությամբ հասել Է 60 մլն 930 հազար 94-ի՝ մեկ օրում ավելանալով 583 հազար124-ով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Նոյեմբերի 27-ի առավոտվա դրությամբ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվն աճել Է մինչեւ 1 մլն 431 հազար 513՝ նոյեմբերի 26-ի առավոտվա 1 մլն 420 հազար 462-ի դիմաց:

Ապաքինվել Է ավելի քան 39 մլն մարդ: Այն երկրների թվի մեջ, որտեղ գրանցվել Է COVID-19-ով վարակվելու 6 միլիոն եւ ավելի դեպք, մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն Է, որտեղ հայտնաբերվել Է միագումար 12 միլիոն 883 հազար 255 COVID-19-ով ախտահարված (անցած օրվա ընթացքում աճը՝ պլյուս 112539) եւ 263417 մահ (աճը՝ 1240), ապաքինվել Է ավելի քան 4,87 մլն մարդ: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ, երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ախտահարվածների թիվն անցած օրվա ընթացքում աճել Է 43 հազար 82-ով: Ընդամենը գրանցվել Է հիվանդության 9 միլիոն 309 հազար 788 դեպք: Մահացածների թիվն ավելացել Է 492-ով՝ մինչեւ 135 715, ապաքինվել Է ավելի քան 8,7 մլն մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ տեղում մնում Է Բրազիլիան: Այստեղ համավարակի ժամանակ գրանցվել Է 6 մլն 204 հազար 220 հիվանդացած, ինչը 37 614-ով ավելի Է, քան մեկ օր առաջ: Մահացել Է 171460 մարդ (աճը՝ 691), ապաքինվել Է ավելի քան 5,55 մլն մարդ: Worldometer-ի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, կորոնավիրուսից մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչության հաշվով նոյեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել Է 184,5: ԱՄՆ-ում 1 մլն բնակչության հաշվով մահացածների թիվը կազմել Է 812, Հնդկաստանում՝ 98, Բրազիլիայում՝ 804:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները