«Windows 7»-ում կրիտիկական խոցելիություն են գտել

15:05   27 Նոյեմբեր 2020    176

«Windows 7»-ում կրիտիկական խոցելիություն են գտել, հաղորդում է «ZDNet»-ը՝ հղում անելով կիբեռանվտանգության հարցերով ֆրանսիացի մասնագետ Կլեման Լաբրոյին:

Փորձագետի խոսքով՝ չարագործները կարող են ընտրել ռեեստրի բանալիներն ու հասանելիությւոն ստանալ համակարգի նկատմամբ «Endpoint Mapper-ում եւ DNSCache»-ում ճեղքվածքների միջոցով:

Անվանարկված բաղադրիչները չեն կարող վնասել նոր ОС տարբերակների օգտատերերին, սակայն Windows 7-ում եւ Windows Server 2008-ում դրանք չունեն սահմանափակ արտոնություններ:

Նշվում ,է որ խոսքը «զրոյական օր» խոցելության մասին է, այսինքն՝ խնդիր, որի համար դեռ որոշում չի կայացվել:

Հունվարի 14-ին «Microsoft» ընկերությունն ավարտել է «Windows 7»-ի աջակցությունը եւ կենտրոնացել «Windows 10»-ի զարգացման վրա:

«Microsoft»-ի ներկայացուցիչներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ ОС-ն արդեն ավելի քան 10 տարեկան է, եւ այդ տարիների ընթացքում կիբեռհարձակումների բազմաթիվ նոր տեսակներ են հայտնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows  


Վերնագիրի այլ պիտակները