Թրամփը «կռվել է» գոլֆի փոսիկի հետ

15:18   27 Նոյեմբեր 2020    186

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացել էր գոլֆի փոսիկի վրա, երբ խաղի ընթացքում չէր կարողացել հարվածել թիրախին:

Թրամփը Վիրջինիայում գտնվող իրեն պատկանող ակումբ ժամանել էր հինգշաբթի` Գոհունակության օրը, գոլֆ խաղալու համար: Պարբերականի տեղադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես է նախագահը մի քանի անգամ թափահարում մականը, սակայն չի կարողանում դիպուկ հարվածել գնդակին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երբ մականը վերջապես հարվածում է գնդակին, նախագահը, տեսնելով, որ այն թռնում է մոտակա լճի մեջ, զայրացած ասում է` «սատանան տանի»:Եվ մի քանի վայրկյան անց հավելում է, որ ատում է «այս անիծյալ փոսիկը»: Պարբերականում ենթադրել են, որ Թրամփը հարաբերությունների երկար պատմություն ունի այդ փոսիկի հետ, ընդ որում «ոչ այնքան լավ»: Բացի այդ, ինչպես ենթադրում է պորտալը, Թրամփի բախտը կարող էր չբերել խաղի ընթացքում, քանի որ նա զայրացած էր ընտրությունների հետ կապված իրավիճակի կապակցությամբ:

Հինգշաբթի Թրամփը կրկին պնդել էր, որ նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են, եւ ինքն է հաղթել դրանցում: Նախնական տվյալները վկայում են հակառակի մասին, որ Բայդենն է դարձել ընտրված նախագահ: Չնայած նրան, որ Թրամփը չի ընդունում պարտությունը, նա կարգադրել է սկսել իշխանության փոխանցումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները