Դիաբետն ու սիրտ-անոթային հիվանդությունները հակացուցում չեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար

15:48   27 Նոյեմբեր 2020    185

Ռուսական «Вектор» կենտրոնի մասնագետները հայտարարել են, որ շաքարային դիաբետն ու սիրտ-անոթային հիվանդությունները կորոնավիրուսի դեմ պատվաստման համար հակացուցում չեն։

Ըստ ТАСС-ի փոխանցման, պատվաստանյութը Ռուսաստանի բոլոր ռեգիոններում կհայտնվի 2021 թվականին։ Նույնիսկ մեկ ամիս առաջ հակագրիպային պատվաստումը որեւէ կերպ չի նվազեցնում հակակորոնավիրուսային պատվաստման արդյունավետությունը։

Պատվաստումից առաջ հատուկ նախապատրաստվելու կարիք չկա, իսկ պատվաստումից հետո երեք շաբաթ խորհուրդ չի տրվում ցրտահարություն, գերջերմացում, ալկոհոլի օգտագործում։ Իմունիտետը ձեւավորվում է պատվաստումից մեկ ամիս անց։ Կարանտին այդ ընթացքում պետք չէ։ Պատվաստումից հետ մեկ ամիս դեռ կարելի է վարակվել։ Պատվաստումից հետո պրիմատների մոտ իմունիտետը պահպանվում է կես տարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները