Նորվեգիային զարմացրել Է Ռուսաստանի «Էկոլոգիական նվերը»

16:13   27 Նոյեմբեր 2020    218

Ռուսաստանը Նորվեգիայի համար «չտեսնված Էկոլոգիական նվեր» Է պատրաստել Սուրբ Ծննդյան տոներից առաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «NRK» նորվեգական հրատարակությունը: Խոսքը Նորվեգիայի հետ սահմանին գտնվող Նիկել քաղաքում մետալուրգիական կոմբինատը փակելու մասին Է:

«Մեզ ծծումբի երկօքսիդի արտանետումների խոշորագույն կրճատում Է սպասում Հյուսիսային Եվրոպայում: Դա հիանալի Է»,-ասել Է Էկո-ակտիվիստներից մեկը՝ Թոմաս Նիլսենը: Նորվեգիայի բիոԷկոնոմիկայի ինստիտուտի հետազոտող Պոլ Էրիկ Ասպհոլմի խոսքով՝ ավելի վաղ կոմբինատն արդեն նվազեցրել Էր արտանետումների ծավալը, ինչը դրական արդյունք Է տվել:

Ձեռնարկության փակումն ուրախացրել Էր նաեւ սահմանամերձ Կիրկենես եւ Պասվիկդալեն քաղաքների բնակիչներին: «Ըստ իս, դա շատ լավ Է: Մենք գիտենք, որ տեղի բնապահպանությունն օրհասական վիճակում Է: Կոմբինատի փակումը Նիկելում շատերի համար ազդակ կդառնա»,-կարծում Է Կիրկենեսի մասնաճյուղի ղեկավար Մարթա Մյոլերսենը: Մուրմանսկի մարզի սահմանին գտնվող Սվանվիկ ավանի բնակիչներից մեկը երկյուղ Է հայտնել, որ Նիկելի բնակիչները կկորցնեն աշխատանքը եւ կմեկնեն, ինչի հետեւանքով քաղաքը կարող Է դատարկվել: Տեղի իշխանությունները, իրենց հերթին, խոստացել են, որ կստեղծեն նոր աշխատատեղեր եւ Նիկելում կզարգացնեն զբոսաշրջությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները