«Facebook»-ը «Libra» կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին

22:36   27 Նոյեմբեր 2020    301

«Facebook» ընկերությունը Libra կրիպտոարժույթ կթողարկի հաջորդ տարվա սկզբին հղում անելով «Financial Times»-ին:

Ըստ տեղեկությունների՝ թողարկումը կընթանա սահմանափակ ձեւաչափով: Ավելի վաղ ընկերությունը ծրագրել էր կրիպտոարժույթների մի քանի տեսակ թողարկել, ինչպես նաեւ դրանցից «թվային զամբյուղ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Libra»-ի թողարկման հստակ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորիչի կողմից համաձայնության ժամկետներից:

Facebook ընկերությունը 2019-ին հայտարարել է, որ մտադիր է սեփական կրիպտոարժույթը թողարկել: Նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին:

ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել արժույթի հուսալիության կապակցությամբ, իսկ Յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են, որ Libra-ն կարող է բացասական ազդել միջազգային արժութային համակարգի ֆունկցիոնալության վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Libra-ի ստեղծման նախագծից դուրս են եկել մի շարք ընկերություններ, այդ թվում Visa, Mastercard, PayPal եւ Ebay:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook    


Վերնագիրի այլ պիտակները