Թրամփը խոստացել է հեռանալ, եթե Բայդենի օգտին քվեարկեն քվեատուները

16:57   27 Նոյեմբեր 2020    220

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին կհանձնի իշխանությունը, եթե նրա օգտին քվեարկի քվեատուների կոլեգիան:

«Իհարկե, ես կզիջեմ, եւ դուք դա գիտեք»,- պատասխանել է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին:

Այնուամենայնիվ, գործող նախագահն առաջվա պես հրաժարվում է ճանաչել իր պարտությունը: Թրամփը հայտարարել է, որ եթե քվեատուների կոլեգիան հաստատի Բայդենի հաղթանակը, «նրանք սխալ կկատարեն», բայց ինքը, այդուհանդերձ, կհրաժարվի իշխանությունից եւ կհեռանա Սպիտակ տնից: «Բայց, կարծում եմ, շատ բան տեղի կուոնենա մինչեւ հունվարի 20-ը (նոր նախագահի պաշտոնակալության ամսաթիվը)»,- հավելել է նա:

Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ընթացքում եղել են բազմաթիվ խարդախություններ, բայց ապացույցներ չի ներկայացրել: Նա վստահություն է հայտնել, որ ինքը 74 միլիոն ձայնից զգալիորեն ավելի շատ է ստացել, բայց իր օգտին տրված քվեաթերթիկները ոչնչանցվել են, իսկ Բայդենը, նրա խոսքով, չի հավաքել 80 մլն ձայն:

Բացի այդ, Թրամփը ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքը համեմատել է երրորդ աշխարհի երկրների հետ: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ձայների մեծ մասն արդեն հաշվել են, քվեաթերթիկներ մշակման պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: Առկա տվյալների համաձայն, նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ նրան արդեն շնորհավորել են հաղթանակի առթիվ: Հանրապետական Թրամփը, որը դեմոկրատներին մեղադրել է խարդախությունների մեջ եւ այն բանում, որ նրանք «գողացել են իր հաղթանակը, չի ընդոնում իր պարտությունը: Նա մի շարք դատական հայցեր Է նախաձեռնել՝ նպատակ ունենալով քվարկության արդյունքների վերանայման հասնել մի քանի նահանգներում: Քվեատուների կոլեգիայի քվեարկությունը յուրաքանչյուր նահանգում կանցկացվի դեկտեմբերի 14-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները