Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն:
«Լոգիստիկայի և ֆինանսավորման հետ կապված հիմնարար խնդիրներ կան, և դա պահանջում է միջազգային համերաշխություն», – ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մաչիդիսո Մոետին:
Այս պահին նպատակ կա պատվաստել աֆրիկացիների 3% -ին՝ մինչև 2021 թվականի մարտ ամիսը, իսկ 20% -ին՝ մինչև 2021 թվականի վերջ: Միևնույն ժամանակ, տարածաշրջանի 40 երկրներում հիմնական մտահոգությունը պատշաճ ֆինանսավորման բացակայությունն է, իրավիճակի մոնիտորինգի միջոցները և պատվաստանյութերը տեղական բոլոր համայնքներին հասցնելու հնարավորությունը: ԱՀԿ-ն բերում է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի օրինակը, որը թեստերի ընթացքում ցույց է տվել 95% արդյունավետություն:
Դեղը պետք է պահվի մինուս 70 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, բայց պահպանման նման պայմանները մատչելի չեն Աֆրիկայի հիվանդանոցների մեծ մասի համար: Կազմակերպությունը կոչ է արել աֆրիկյան երկրներին արագացնել «մայրցամաքում երբևէ կատարվելիք ամենամեծ պատվաստումների» նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր համաճարակի «թունելի վերջում լույս»-ի մասին: Իրական հույս կա, որ պատվաստանյութերը, հանրային առողջապահական միջոցառումների հետ մեկտեղ, կօգնեն վերջ տալ COVID-19 համաճարակին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աֆրիկա