Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4780 նոր դեպք

18:13   27 Նոյեմբեր 2020    213

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 1161-ի:

Կառավարությունը տեղեկացրել է, որ ևս 37 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:

COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի խոսքով, երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4780 նոր դեպք (նախորդ օրը՝ 3801): Սա առավելագույն ցուցանիշն է համավարակի ընթացքում:

Մեկ օրում ապաքինվել է 3489 մարդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 123.470 է, ապաքինվել է 102.270 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները