Լուկաշենկոն շեշտել է, որ կողմ է Սահմանադրության փոփոխություններին եւ համոզված է նախագահի լիազորությունները շտկելու անհրաժեշտության մեջ: «Ես նոր Սահմանադրության կողմնակից եմ: Ոչ այն պատճառով, որ ինչ-որ ժողովրդավարություն է պետք: Հարցը ժողովրդավարության մեջ չէ,- ասել է նա:- Ինձ այս իրավիճակում անհանգստացնում է հետեւյալը. անծանոթ նախագահին այսպիսի Սահմանադրություն տալ չի կարելի: Դժբախտություն կլինի», տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մենք շատ լուրջ Սահմանադրություն ունենք: Ղազախստանը, Ռուսաստանը, մենք երեւի այն երեք առաջադեմ պետություններն ենք, որոնք այդքան լուրջ եւ կոշտ Սահմանադրություն ունեն, որտեղ նախագահի որոշումից կախված է ամեն ինչ: Այս տեսանկյունից, գիտակցելով, որ Աստված չանի, գա մեկը ու ցանկանա պատերազմ սանձազերծել եւ այլն... Այո, մենք պետք է նոր Սահմանադրություն ստեղծենք, բայց` շահավետ մեր երկրի համար, որպեսզի երկիրը հետո չփլուզվի»,- պարզաբանել է Բելառուսի ղեկավարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ