Թրամփը հայտնել է՝ որ դեպքում Բայդենը Սպիտակ տուն կմտնի

21:14   27 Նոյեմբեր 2020    284

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունից ընտրություններում նախագահի թեկնածու Ջո Բայդենը կկարողանա հայտնվել Սպիտակ տանը, միայն եթե ապացուցի, որ իր օգտին տրված ձայները օրինական ճանապարհով են ստացվել:

«Բայդենը կարող է Սպիտակ տուն մտնել որպես նախագահ, միայն եթե նա կարողանա ապացուցել, որ իր զվարճալի «80 միլիոն ձայները» խաբեությամբ կամ անօրինական չեն ստացվել»,- գրել է նա Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը հայտարարել է, որ Դեթրոյթ, Ատլանտա, Ֆիլադելֆիա և Միլուոկի նահանգների օրինակով, որտեղ, ինչպես պնդում է նախագահը, զանգվածային կեղծիքներ են եղել, երևում է, որ Բայդենն «անլուծելի մեծ խնդիր» ունի:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կլքի Սպիտակ տունը, եթե ընտրողները քվեարկեն իր հակառակորդ Ջո Բայդենի օգտին: Նա հավելել է, որ եթե ընտրողները քվեարկեն Բայդենի օգտին, «նրանք սխալ կկատարեն»: Թրամփը կրկին կրկնել է «ընտրություններում զանգվածային խարդախության» մեղադրանքները։

Բայդենը, նախնական տվյալներով, ստացել է ընտրիչների մինչև 306 ձայն ՝ անհրաժեշտ 270-ի դեպքում: Թրամփը չի ճանաչում պարտությունը և վիճարկում է այն մի շարք նահանգների դատարաններում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին ։ Ընտրիչների կոլեգիայի անդամները պետք է քվեարկեն դեկտեմբերի 14-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները