Citgo-ի վեց ղեկավարների բանտարկության են դատապարտել Վենեսուելայում

22:08   27 Նոյեմբեր 2020    296

Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների:

Մեղադրյալներին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ և բանտարկության է դատապարտել 8-ից մինչև 13 տարի ժամկետով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատապարտյալներից հինգն ունեն ամերիկյան քաղաքացիություն, մեկն ունի ԱՄՆ-ի մշտական բնակչի կարգավիճակ: Գործակալության տվյալներով՝ Citgo Petroleum Corp. ընկերության բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչները 2017 թվականի նոյեմբերին բյուջետային խորհրդակցության էին կանչվել Կարակաս:

Այնտեղ նրանք ձերբակալվել են կոռուպցիայի մեջ մեղադրանքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները