Անգլիայում զայրացած կինը կոտրել է ալկոհոլով լի մոտ 500 շիշ

08:09   28 Նոյեմբեր 2020    186

Անգլիայում զայրացած կինը կոտրել է ալկոհոլով լի մոտ 500 շիշ:

Միջադեպը տեղի է ունեցել Սթիվենեջում «Aldi» սուպերմարկետում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը սայթաքում եւ ընկնում կոտրված շշերի վրա: Ականատեսների խոսքով՝ նա վնասել է աջ ձեռքը:

Արդյունքում կնոջը ձերբակալել են: Նա 130 000 դոլարի վնաս է հասցրել: Կնոջ պահվածքի դրդապատճառները հայտնի չեն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները