Իրանում ձեւավորվել է Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասնակիցներին հետեւելու հանձնաժողով

08:26   28 Նոյեմբեր 2020    197

Իրանում ձեւավորվել է իրանցի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասնակիցներին հետեւելու եւ հետապնդելու հանձնաժողով:

Դատախազի տեղակալ Սեյեդ Աշրաֆին, որը զբաղվում է գեներալ Սուլեյմանիի սպանության գործով, ասել է, որ հանձնաժողովը ձեւավորվել է՝ հաշվի առնելով փաստը, որ սպանությանը մասնակից մեղադրյալներից մի քանիսը պարբերաբար մեկնում են հարեւան երկրներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հայտնել է, որ Իրանը նաեւ ներկայացրել է իրավաբանական ներկայացուցչություն վեց երկրներում, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ: «Վերջերս մեզ տեղեկացրել են, որ Իրաքի կառավարությունը նախապատրաստել է պատասխան այդ ներկայացմանը եւ ուղղում է այն դիվանագիտական ալիքներով»,-հավելել է նա:

Նա նշել է, որ Իրանը նաեւ նախապատրաստում է դատավարություն՝ ուղղված ԱՄՆ դատական համակարգին, որպեսզի ստուգի՝ կենթարկե՞ն արդյոք նրանք իրենց դեմ հորինված մեղադրանքների հարցերով մեղավորներին պատասխանատվության:

Իրանը ներկայացրել է Ինտերպոլին 45 ԱՄՆ քաղաքացիների անուններ, որոնք մասնակից են այդ սպանությանը, սակայն, ցավոք, Ինտեպոլը հրաժարվել է միջազգային օրդեր ներկայացնել նրանց ձերբակալելու համար ընթացիկ քաղաքական իրավիճակի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուլեյմանի  


Վերնագիրի այլ պիտակները