ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին կհանձնի իշխանությունը, եթե նրա օգտին քվեարկի քվեատուների կոլեգիան: «Իհարկե, ես կզիջեմ, եւ դուք դա գիտեք»,-պատասխանել է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին:Այնուամենայնիվ, գործող նախագահն առաջվա պես հրաժարվում է ճանաչել իր պարտությունը: Թրամփը հայտարարել է, որ եթե քվեատուների կոլեգիան հաստատի Բայդենի հաղթանակը, «նրանք սխալ կկատարեն», բայց ինքը, այդուհանդերձ, կհրաժարվի իշխանությունից եւ կհեռանա Սպիտակ տնից: «Բայց, կարծում եմ, շատ բան տեղի կուոնենա մինչեւ հունվարի 20-ը (նոր նախագահի պաշտոնակալության ամսաթիվը)»,-հավելել է նա:
Հեշթեգներ: Թրամփ
hayatsk.info ©2016 | Բոլոր իրավունքները պաշտպանված են