Ֆրանսիայում ցանկանում են քրեական պատասխանատվություն սահմանել բնության աղտոտման համար

09:31   28 Նոյեմբեր 2020    203

Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է խստացնել ընկերությունների նկատմամբ պատիժը շրջակա միջավայրի աղտոտման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է «ԵվրոՊուլս»-ը:

Մինչեւ այժմ Ֆրանսիայում, ինչպես եւ եվրոպական երկրների մեծ մասում, բնության աղտոտումը համարվում է վարչական խախտում:

Բայց եթե առաջարկությունն ընդունվի, ապա բնապահպանական նորմերը չպահպանելու դեպքում ընկերության պատասխանատու աշխատակիցները կարող են բանտարկության դատապարտվել մինչեւ տասը տարի ժամկետով: Բացի այդ, առաջարկվում է մի քանի անգամ բարձրացնել իրավական անձանց տուգանքները թափոնների անօրինական արտանետման, ոչ սարքին ֆիլտրերի եւ նման բաների համար:

Պլանավորվում է, որ տուգանքի գումարը տասն անգամ կգերազանցի այն օգուտը, որը ֆիրման կարող էր ստանալ՝ անտեսելով էկոլոգիական պահանջները: Այդ փոփոխություններն այսպես կոչված «էկոցիդ»-ի («էկոլոգիա» եւ «սուիցիդ» բառերից) մասին օրենքների փաթեթի մի մասն են: Դրա մշակման համար Ֆրանսիայի իշխանությունները հրավիրել են բնապահպանների, կլիմայագետների եւ պարզապես ակտիվ բնակիչների, որոնք ներկայացրել են գրեթե 150 առաջարկություններ՝ որքան կարելի է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները եւ ընդհանուր առմամբ նվազեցնել բնության բեռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները