Տեղի աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ականը պայթել է Ռաքքայի հյուսիսում գտնվող Աբու Սիրրա ավանի մերձակայքում, այն ժամանակ այնտեղ մի քանի երեխա է եղել:
Սիրիայում նման միջադեպերը հազվադեպ չեն. ահաբեկիչները, լքելով սիրիական բանակի հարձակման տակ գտնվող բնակավայրերը, պայթուցիկ սարքեր են տեղադրում՝ հաճախ բնակելի տներում:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017 թվականի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։
Երկրի առանձին շրջաններում շարունակվում են գրոհայիններից մաքրումները։ Այս պահին առաջին պլան է մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սիրիա