Լուկաշենկոն հայտարարել է Տիխանովսկայի զրույցների գաղտնալսման մասին

11:05   28 Նոյեմբեր 2020    257

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հատուկ ծառայությունները գաղտնալսել են երկիրը լքած ընդդիմադիրների խոսակցությունը, որում իբր նրանց ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքը ոչինչ չի որոշում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի նախագահականին մոտ տելեգրամյան ալիքներից մեկին:

Երկրի ղեկավարը նշել է, որ զարմացած է ընդդիմադիր գործչի հայտարարությունից: Ըստ Լուկաշենկոյի, Տիխանովսկայան «պահվում» է Լիտվայում, քանի որ արևմտյան ուժերն այդպիսի մարդու կարիքը ունեն:

Երկրի ղեկավարը Տիխանովսկայային անվանել է «մեր նախագահը Լիտվայում»՝ ակնարկելով նրա նախագահական հավակնությունները և փախուստը երկրից:

Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնապես պարտվել է Բելառուսի նախագահական ընտրություններում ՝ հավաքելով ձայների 10%-ից մի փոքր ավելին: Դրանցում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախկին թեկնածուն չի ճանաչել քվեարկության արդյունքները և փախել է երկրից:

Ընտրություններից հետո անցած ամիսներին նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի, ինչպես նաև Բուլղարիայի, Ավստրիայի, Հունաստանի և ԵՄ այլ երկրների արտգործնախարարների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկոն   Տիխանովսկա  


Վերնագիրի այլ պիտակները