Այսօրվանից Վրաստանում գործում են նոր սահմանափակումներ․ որքա՞ն տուգանք է նախատեսված խախտումների համար

11:20   28 Նոյեմբեր 2020    243

Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակից ելնելով՝ կառավարությունը նոյեմբերի 26-ին ներկայացրեց միջոցառումների նոր փաթեթ, որոնք երկրի տարածքում կգործեն այսօրվանից՝ նոյեմբերի 28-ից:

Այդ սահմանափակումները վերաբերում են քաղաքացիների տեղաշարժին, նախատեսվում է տարբեր առևտրի կենտրոնների, մշակութային, սպորտային միջոցառումների, մարզադահլիճների և լողավազանների, ինչպես նաև սննդի կետերի աշխատանքի արգելք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները