Ներկայումս հայ վանդալների գազանությունները մենք տեսնում ենք նաև օկուպացիայից ազատագրված տարածքներում: Այնտեղ ավերվել են մեր մզկիթներն ու այլ պատմական հուշարձանները, որոշ մզկիթներում խոզեր և կովեր են պահել:
Սա մեծ վիրավորանք է ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար: Սակայն, այս ամենը որոշ արևմտյան շրջանակներին ամենևին չի հետաքրքրում, «քրիստոնեական հուշարձանների պաշտպանները» լռում են:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Յագուբ Մահմուդովը:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանները հին ադրբեջանա-ալբանական ժառանգություն է:
«Ապացուցված է, որ հայերը Կովկասում եկվոր ժողովուրդ են: Նրանք Հյուսիսային Ադրբեջան են տեղափոխվել ցարական Ռուսաստանի կողմից: Սա անհերքելի փաստ է, որն ապացուցված է մարդաբանական, գրավոր և այլ աղբյուրների կողմից, հարյուրավոր արխիվային փաստաթղթերով», - ընդգծել է Յագուբ Մահմուդովը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Յագուբ-Մահմուդով