Հոնդուրասի նախկին նախագահին օդանավակայանում ձերբակալել են փողով լի ճամպրուկով

12:25   28 Նոյեմբեր 2020    252

Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Սելայան հայտարարել է, որ Տոնկոնտին օդանավակայանում իրեն անարդարացիորեն են ձերբակալել՝ 18 հազար դոլար կանխիկ փողով, որը, նրա խոսքով, իրեն չի պատկանում։

«Ես այդ փողի ծագմանը տեղյակ չեմ։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դա դրել է իմ իրերի մեջ։ Ես 400 անգամ ճանապարհորդել եմ եւ գիտեմ, որ չի կարելի ճանապարհորդել փողի այդպիսի քանակությամբ։ Կարեւոր է հետաքննել, թե ով է փողը դրել իմ իրերի մեջ», - տեղական լրատվամիջոցներին ասել է Սելայան։

Նա ավելի վաղ Twitter-ում նշել էր իր «անարդարացի» ձերբակալության մասին։

«Պատճառը պայուսակում 18 հազար դոլարն է, որն իմը չէ»,- նշել է Սելայան։

Հոնդուրասի նախկին նախագահը հայտնել է, որ իրեն ձերբակալել են օդանավակայանի ներգաղթային ստուգման կետում ուղեբեռի խուզարկությունից հետո։

Ընդ որում՝ Հոնդուրասի դատախազությունից ասել են, որ Սելայան չի ձերբակալվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնդուրաս  


Վերնագիրի այլ պիտակները