Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հուսադրող քայլ է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար

12:15   28 Նոյեմբեր 2020    497

«Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից համատեղ հայտարարության ստորագրումը հուսադրող քայլ է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 47-րդ նիստում:

Նա ընդգծել է, որ համատեղ հայտարարությունն աջակցեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԻՀԿ-ի որոշումներին համապատասխան:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարան ողջունում է ԻՀԿ-ի քարտուղարության՝ կրակի դադարեցման կապակցությամբ արած հայտարարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները