ԱՄՆ հետախուզական ծառայությունները իրանցի գիտնականի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին

14:44   28 Նոյեմբեր 2020    178

ԱՄՆ հետախուզական ծառայությունները Իսրայելին մեղադրում են իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «New York Times»-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրներ:

NYT-ի տվյալներով, ամերիկացի մի պաշտոնյա և հետախուզության երկու պաշտոնյաներ պնդում են, որ գիտնականի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։

Ընդ որում, հայտնի չէ՝ արդյոք Միացյալ Նահանգները կարո՞ղ էին նախապես տեղյակ լինել գործողության մասին: Իսրայելը և Միացյալ Նահանգները ամենամոտ դաշնակիցներն են և արդեն տևական ժամանակ է, ինչ հետախուզական տվյալներ են փոխանակում՝ կապված Իրանի հետ։

Նշվում է, որ Սպիտակ տունը և ԿՀՎ-ն հրաժարվել են թերթին մեկնաբանություն տալ այս հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները