Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Սվետլանա Տիխանովսկայայի զրույցը որսալու մասին

19:04   28 Նոյեմբեր 2020    192

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հատուկ ծառայությունները որսել են երկրի սահմաններից հեռացած ընդդիմադիրների զրույցը, որում նրանց առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իբր հայտարարել է, որ ոչ մի բան չի որոշում։

Պետության ղեկավարը նշել է, որ ընդդիմադրի հայտարարությունն իրեն զարմացրել է։ Լուկաշենկոյի կարծիքով՝ Տիխանովսկայային «պահում» են Լիտվայում, քանի որ արեւմտյան ուժերին այդպիսի մարդ է հարկավոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պետության ղեկավարը Տիխանովսկայային անվանել է «Լիտվայում մեր նախագահը»՝ ակնարկելով նրա նախագահական հավակնությունները եւ երկրից փախուստը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները