Չինացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը ծագել է Հնդկաստանում

21:59   28 Նոյեմբեր 2020    291

Չինացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը ծագել է Հնդկաստանում կամ Պակիստանում:

Հետազոտողների կարծիքով՝ 2019 թվականին վիրուսը կենդանուց փոխանցվել է մարդուն շոգի ու երաշտի պայմաններում: Այդ ժամանակ մարդիկ և կենդանիները ստիպված էին խմել նույն ջրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտություն անցկացնելուց հետո մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է ծագած լինել ութ երկրներից մեկում՝ Հնդկաստան, Բանգլադեշ, Իտալիա, Չեխիա, ԱՄՆ, Հունաստան, Ավստրալիա, Ռուսաստան կամ Սերբիա:

Միևնույն ժամանակ, Գլազգոյի գիտնականները քննադատել են աշխատանքը և կասկածի տակ դրել դրա ապացույցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները