Բեռլինում խաբեբաները փորձել են տուգանել անցորդներին՝ կարանտինը չպահպանելու համար
22:51
28 Նոյեմբեր 2020
302
Բեռլինում բերման են ենթարկել երկու խաբեբաների, ովքեր փորձել են տուգանել անցորդներին՝ կարանտինը չպահպանելու համար:
Այս մասին նշված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Գործակալության տվյալներով՝ խաբեբաները Մաուերպարկում մոտեցել են երկու տղամարդու և ներկայացել որպես կարանտին հարկադրող ոստիկանություն: Նրանք պահանջել են վճարել հազար եվրո, խուզարկել են անցորդներից մեկին: Տղամարդիկ դիմել են ոստիկանություն, հանցագործները բերման են ենթարկվել: