Փահրիզադեի սպանությունից հետո Իրանի իշխանությունները չափազանց բարդ իրավիճակում են հայտնվել և չգիտեն` ինչ անել. Բոլթոն

09:53   29 Նոյեմբեր 2020    224

Իրանի իշխանությունները միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեյի սպանությունից հետո չափազանց բարդ վիճակում են հայտնվել` հավանաբար դեռ չեն որոշել, թե ինչպես են գործելու ստեղծված իրավիճակում, «CNN»-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, թե Իրանի իշխանություններն այժմ գիտեն` ինչ է պետք անել: Ենթադրում եմ` վերջին տարիներին նրանք լուրջ անհաջողություններ են ունեցել: Սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Հարձակումներ են եղել միջուկային ծրագրին և բալիստիկ հրթիռներին առնչվող կարևորագույն օբյեկտներին: Սա վկայում է, որ նրանք, որոնք կանգնած են այդ հարձակման թիկունքում, կարող են Իրանում ցանկացած տեղում հայտնվել»,- նշել է Բոլթոնը:

Նրա կարծիքով` հարձակման թիրախը հենց Փահրիզադեն է եղել, իսկ թե ով է կանգնած սպանության հետևում` Բոլթոնն ասել է, որ պետք սպասել հավելյալ տեղեկատվության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները