Նախօրեին նման ռեժիմ էր մտցվել Սիբիրի մեկ այլ քաղաքում՝ Կրասնոյարսկում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Նոյեմբերի 27-ի ժամը 15-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ժամը 15-ը Նովոսիբիրսկում սպասվում են օդերեւութաբանական պայմաններ, որոնք անբարենպաստ են վտանգի I աստիճանի մթնոլորտային օդում վնասակար խառնուրդների ցրման համար»,- հաղորդում է Արեւմտյան Սիբիրի օդերեւութաբանական կայանի կայքը: Սա վտանգի ամենացածր մակարդակն է, երբ արդյունաբերական ձեռնարկություններին խորհուրդ է տրվում 15-20%-ով կրճատել օդի արտանետումները: Մեկ օր առաջ «սեւ երկնքի» ռեժիմ է մտցվել Ռուսաստանի մեկ այլ քաղաքում՝ Կրասնոյարսկում: Այն նույնպես երեք օր կգործի:
Կրասնոյարսկի բնակիչները քաղաքի սեւ երկնքի լուսանկարներ են հրապարակել: «Ծույլ արյունոտ արեւը դուրս եկավ բլրի ետեւից՝ ողջունելով ժամանողներին»,- Instargam-ում գրում է «natalie_tsvet» անունով օգտվողը: Այս տարի Կրասնոյարսկի երկինքը առաջին անգամ չէ, որ սեւանում է: «Ռոսպրիռոդնադզորը» դա բացատրում է նրանով, որ տեղի բնակիչները ակտիվորեն վառարաններ են օգտագործում, գրում է «Ցարգրադը»:
Սեպտեմբերին «սեւ երկնքի» ռեժիմը ներդրվել է Չելյաբինսկում: Այն ժամանակ քաղաքի բնակիչները գրանցել էին մի հազվագյուտ բնական երեւույթ՝ ծիածան, որն անցնում էր քաղաքի երկինքը պատած ծխի միջով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Նովոսիբիրսկ