Իսպանական ոստիկանությունը Միջերկրական ծովում թմրավաճառների է հետապնդել

10:04   29 Նոյեմբեր 2020    166

Թմրավաճառների ավազակախումբը ձերբակալվել է Իսպանիայի ոստիկանության կողմից՝ Միջերկրական ծովում նավակներով դրամատիկ հետապնդումից հետո:

Նշվում է, որ հանցագործները փորձել են փախչել հաշիշի մեծ բեռով:

Ավելի ուշ հանցախմբի հինգ անդամներ ձերբակալվել են երկրի հարավ-արեւելքում գտնվող Կարթագենի ափերի մոտ հանցագործների նավը գրավելուց հետո:

Ոստիկանությունը առգրավել է երկու տոննա հաշիշ՝ 66 փաթեթներում: Թմրավաճառները փորձել են իրենց ապրանքները Մարոկկոյից տեղափոխել Վալենսիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները