Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան կարող է նշանակել հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի այրուն

10:17   29 Նոյեմբեր 2020    214

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում դիտարկում է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի այրու՝ Սինդի Մաքքեյնի թեկնածությունը, գրում է The Independent-ը:

Նշվում է, որ Սինդի Մաքքեյնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենախիստ քննադատներից մեկն է:

66-ամյա Մաքքեյնը հայտնի է նաեւ որպես այդ պաշտոնի ամենահավանական թեկնածու, որին նա կարժանանա Արիզոնայի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության քարոզարշավին օգնելու համար:

Դեռ պարզ չէ՝ հետաքրքրված է արդյոք դեսպանի պաշտոնով Սինդի Մաքքեյնը: Ամուսնու մահից հետո նա զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ կապված «Մաքքեյն» հիմնադրամի հետ:

Մաքքեյնների եւ Դոնալդ Թրամփի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ սենատորը պատմել էր, թե ինչպես է ինքը գերեվարվել Վիետնամի պատերազմի ժամանակ, երբ 1967 թվականին իր ինքնաթիռը խոցվել էր Հանոյի օդում:

Թրամփը ծաղրել էր սենատորին՝ ասելով, որ գերին չի կարող պատերազմի հերոս լինել:

Ավելի ուշ Մաքքեյնի մոտ, ով մինչ այդ միջադեպը Թրամփի հավատարիմ կողմնակիցն էր, ախտորոշվեց ուղեղի չարորակ ուռուցք, եւ սենատորը կյանքից հեռացավ 2018-ի օգոստոսին: ԱՄՆ նախագահին չհրավիրեցին հուղարկավորությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջո-Բայդեն   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները