Մելանյա Թրամփը դիտարկում է Սպիտակ տանը գտնվելու մասին հուշագրություններ գրելու և հրապարակելու հնարավորությունը․

11:37   29 Նոյեմբեր 2020    214

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը դիտարկում է Սպիտակ տանը գտնվելու մասին հուշագրություններ գրելու և հրապարակելու հնարավորությունը, հայտնում է ամերիկյան «Page Six» պորտալը:

Իր աղբյուրներին հղումով՝ պորտալը նշում է, որ Մելանյա Թրամփը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկել է այդ հնարավորությունը։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը քաջալերում է կնոջ նախաձեռնությունը, բացի այդ ԱՄՆ առաջին տիկինը կարող է մեծ գումարներ ստանալ գրքի հրատարակման համար, ինչը «սեփական գումար աշխատելու հնարավորություն կլինի»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ․ մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հաղթող է ճանաչվել դեմոկրատ Ջո Բայդենը, մինչդեռ գործող նախագահ Թրամփը հրաժարվում է ընդունել վերջինիս հաղթանակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները