«Միացյալ Թագավորության կառավարությունը նոյեմբերի 29-ին կիրակի պայմանագիր է կնքել Moderna- ի խոստումնալից պատվաստանյութի լրացուցիչ 2 միլիոն դեղաչափ ձեռք բերելու մասին: Մեծ Բրիտանիային հատկացվող ընդհանուր դեղաչափերի քանակը կկազմի 7 միլիոն։ Միացյալ Թագավորությունն այժմ ունի Moderna պատվաստանյութի բավարար դեղաչափեր՝ մոտ 3,5 միլիոն մարդու պատվաստելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունում նշվում է, որ Լոնդոնը ներկայումս նախնական պայմանագրեր է կնքել՝ տարբեր արտադրողներից ընդհանուր առմամբ 357 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր ձեռք բերելու համար, այդ թվում՝ 100 միլիոն՝ բրիտանական-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունից, որը Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ պատվաստանյութ է մշակում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նուբար Աֆեյանի Moderna-ն տեղեկացրել է, որ ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի ընթացքում, որին մասնակցել է 30 հազար մարդ, գրանցվել է պատվաստանյութի 94,5%-անոց արդյունավետություն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄեծԲրիտանիա